Последние новости

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՇԱՏ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շատ սպասված հայտարարություն»։ Այսպես է որակել քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեակավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը Մահր Աթոռի մեկնաբանությունը։

«Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:

Սա Իշխան Սաղաթելյանի ու Նորին սուրբ Օծության հանդիպման արդյունքների մասին Մայր Աթոռի պաշտոնական մեկնաբանությունն է:

Սա թունելի վերջում երևացող լույս է: Աստված առաջ, կարող է և շատ լավ բան ստացվել»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ փոխնախագահ, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Հապաղելու ժամանակ չունենք, օրվա իշխանությունների հետ լեզվակռվի ժամանակ չունենք, ոչ ոքի ոչինչ ապացուցելու կամ համոզելու ժամանակ չունենք։ Պետք է գործել։

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված իրավիճակն իսկապես օրհասական է։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ