Տաջիկստանի և Ղրղըզստանի պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները
Իրավիճակը տաջիկա-ղրղըզական սահմանին տեղի ժամանակով ժամը 10.00-ի վիճակով մնում է լարված, տեղեկացրել է Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը։
«Տաջիկստանի և Ղրղըզստանի պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները»,- նշել են երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեում, տեղեկացրել է Sputnik-Տաջիկստանը։
Այստեղ նշել են, որ այս պահին Ղրղըզստանի զինված ուժերը գրոհում են սահմանամերձ տաջիկական գյուղերը, քաղաքացիական կառույցները և տեղի բնակիչների տները։
Կրակ է վարվում ծանր և հրազենային զենքերից։
Իսֆարի և Բոբոջոն-Գաֆուրովյան շրջանի գյուղերում կան տասնյակ տուժածներ առավոտյան բախումների հետևանքով։
Sputnik-Տաջիկստանի մի քանի աղբյուրների տվյալներով՝ առավոտյան փոխհրաձգության ժամանակ արդեն զոհվել է մեկ բնակիչ։ Շատերը հոսպիտալացվում են տարբեր վիրավորումների պատճառով։
Պաշտոնապես զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ չնայած կրակը դադարեցնելու ջանքերին՝ տաջիկական կողմը շարունակում է հակամարտության գոտի ուղարկել ծանր մարտական տեխնիկա և կիրառել առկա ամբողջ զինանոցը Ղրղըզստանի տարածքը հրետակոծելու համար՝ փորձելով զավթել այն, տեղեկացրել է 24.kg-ն։
Նշվել է, որ ընթանում են ինտենսիվ մարտական բախումներ։ Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը շարունակում է հետ մղել Տաջիկստանի ռազմական ագրեսիան։
Բաթքենի մարզի յոթ գյուղերի բնակիչները հեռացել են իրենց տներից։ Նշվել է, որ քաղաքացիների մի մասը տարհանվել է արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, մի մասը ինքնուրույն է հեռացել։
Սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սամարղանդում ընթանում է ՇՀԿ-ի գագաթաժողովը, որին մասնակցում են նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով բանակցել է Ղրղըզստանի և Տաջիկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ երկու երկրների սահմանին իրավիճակի սրման առիթով։
Ընդգծվել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը նշել են անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.