Հայ դատը Փելոսիին կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը
Հայ դատի ամերիկյան հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանգնեցվի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։
Փելոսիի Հայաստան այցի նախօրեին ուղարկված խստաոճ նամակում հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը նշել է. «Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրման դադարեցումը լուրջ մարտահրավեր կնետի մեր պետդեպարտամենտի խորապես սխալ քաղաքականությանը, որը ադրբեջանական ագրեսիայի յուրաքանչյուր ակտին պատասխանում է բռնությունից զերծ մնալու ընդհանուր կոչերով։ Կեղծ հավասարության այս չհաջողված քաղաքականությունը նույնքան կործանարար է, որքան և վտանգավոր, քանի որ հավանություն է տալիս ագրեսորին և կամայականության մատնում զոհերին։ Ավելի լայն իմաստով՝ Ադրբեջանին օգնության դադարեցումը, ի հավելումն հայերի պաշտպանությանն ու խաղաղության աջակցմանը, կամրապնդեր Ամերիկայի հավատարմությունը մարդու իրավունքներին՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքի։
Հանդես գալով հայ համայնքի և կոալիցիայի գծով գործնկերների անունից՝ Համբարյանը խոսնակին կոչ է արել ընդունել կոնկրետ օրենսդրական միջոցներ, որպեսզի «ապահովվի առանձին օրենսդրության ընդունումը, 2023թ. ֆինանսական տարվա համար պետական և օտարերկրյա գործողությունների մասին օրինագծի դրույթները, Պետական պաշտպանության մասին օրենքը կամ այլ օրենսդրական միջոցներ, չեղարկվի նախագահի իրավասությունը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնության 907 օրենքի սահմանափակումների բաժնից հրաժարվելու մասին և/ կամ օրենսդրորեն արգելվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցանկացած միջոցի հատկացումն Ադրբեջանի կառավարությանը»։
Մինչ այդ Politico պարբերականը տեղեկացրել էր, որ Փելոսին և կոնգրեսական Ջեքի Սփեյերը (Կալիֆոռնիայի նահանգ) կմեկնեն Երևան սեպտեմբերի 17-ին։ Այցը տեղի կունենա ադրբեջանական ուժերի կողմից ականանանետերից և անօդաչու թռչող սարքերից Ադրբեջանի հետ Հայաստանի արևելյան սահմանին գտնվող հայկական Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Ջերմուկի և Իշխանասարի հրետակոծություններից մի քանի օր հետո։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.