Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել, որոնք կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Մասնավորապես, Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, տուժել են հյուրատներ, առողջարաններ, վնասվել է ճոպանուղին, հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։
«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով շտապօգնության մեքենաներ են վնասվել Սյունիքի մարզում։
«Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ցորենի ու գարու արտերը, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ և մի շարք մեքենաներ»,–ասաց նա։
Փաշինյանն իր հերթին ավելացրեց, որ բոլոր վնասները պետք է մանրամասն գույքագրվեն, որպեսզի կառավարությունը համապատասխան միջոցներ տրամադրի, լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնի , մասնավոր անձանց և համայնքներին աջակցելու համար։
«Բացի այդ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս հանգամանքները, և դատախազությունը պետք է մանրակրկիտ աշխատանք իրականացնի այս ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».