Փաշինյան․ ԶՈւ-ի գործունեությունը խաթարելու փորձերը պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվեն
ՀՀ զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի` անկախ մոտիվացիաներից, գործող անձանց էմոցիոնալ վիճակից։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո դեպքեր ենք ունեցել, որոնցով ինտենսիվ քննություն է գնում։ Որևէ անձի, որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել, և որտեղ որևէ մեկն օրենքի գիծն անցնում է, իրավական համակարգի ազդեցությունը պետք է ամենակոշտ ձևերով զգա։ Սա պետական անվտանգության հարց է, և այստեղ չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը. կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի անվտանգության նկատմամբ։ Ըստ նրա` ԱԱԾ-ն պետք է կոնկրետ մեթոդներ ձեռնարկի, այդ թվում համագործակցողներին նույնպես բացահայտի, քանի որ գործակալական ցանցեր կան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.