Последние новости

ՀՀ-ն Եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի դիմում` միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Վերջին 2 օրվա ընթացքում Հայաստանը Եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով և ստացել պատասխաններ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը։ Տեղեկությունը կառավարության նիստում հայտնեց միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս պահին հավաքագրվում են ավելի լայնամասշտաբ վնասի հետ կապված ապացույցները, որոնք ընթացիկ, տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակում ներկայացնելու ենք»,–ասաց Կիրակոսյանը։

Նա հավելեց, որ կան մի քանի միջպետական գործեր Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ