Последние новости

Ռայիսի․ Թեհրանը մերժում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն

Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում։

«Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը և մերժել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը, նա նաև հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները»,-ասել է Ռայիսին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ