ՄԻԵԴ-ը հայ գերիների մասով հարցում է արել Ադրբեջանին` ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը
ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով։ Այս մասին նշված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրությունում ասվում է, որ ՄԻԵԴ–ը ակնկալում է գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների ու առողջական վիճակի մասին տեղեկատվություն` ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը։
Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա
Հիշեցնենք, որ 2020 թվականի որոշմամբ ՄԻԵԴ–ը կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները նաև գերիների մասով։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշել է նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, իսկ արդյունքները պարբերաբար լրացվում են Եվրոպական դատարան ուղարկված դիմումներով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի։
Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ հայտարարեց, որ վերջին 2 օրվա ընթացքում Հայաստանը Եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով և ստացել պատասխաններ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.