Последние новости

Սեյրան Օհանյան․ Ինչո՞ւ են գինու փառատոններ անցկացվում, իսկ դիրքերը սարքավորված չեն

Ինչու են գինու փառատոններ անցկացվում, իսկ դիրքերը սարքավորված չեն։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ փորձը, ինչպես նաև համացանցում տարածված տեսանյութերը, հստակ ցույց են տալիս, որ հայկական կողմի զգալի կորուստները եղել են միայն այն խրամատներում, որոնք ամբողջությամբ հագեցված և սարքավորված չեն։

«Իշխանություններին ուղիղ հարց կարող ենք տալ. ինչո՞ւ են գինու փառատոնների վրա մեծ գումարներ ծախսվում, քաղաքներում միջոցառումներ են անցկացվում, իսկ առաջնագիծը թշնամու ԱԹՍ-ներից և հրետանուց պաշտպանված չէ»,- հարցրեց ընդդիմադիրը։

Ընդդիմությունը, ինչպես նշեց Օհանյանը, մեկ տարուց ավել է՝ բարձրացնում է սահմանին անվտանգության առաջնահերթության և պարտադիր ինժեներական աշխատանքների հարցը։

«Սակայն խորհրդարանում մեր բոլոր նախաձեռնությունները մերժվում են»,- ասաց պատգամավորը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ