Ասրյան․ Ջերմուկի մոտ հակառակորդի խումբը շրջապատված է
Ոչ թե հակառակորդը ամբողջ ճակատով հասել է Ջերմուկի մատուցներ, այլ մի խումբ կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթի վրա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Կենսունակության տեսակետից եթե այդ խմբին սնուցում չլինի, թե սննդով, թե ջրով, հատուկ ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու: Այդ խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից:
Այսինքն մարտավարական իրադրությունը կայուն է և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա: Թույլ չենք տա, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չեն լինի: Այդ խումբը հետ կքաշվի կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկից գտնվում են 7-8-10 կմ հեռավորության վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ջոկատը կարող է լինել 10-12 հոգի, ոչ ավելին:
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.