Ասրյան․ Հարվածելով Ջերմուկին, հակառակորդը նպատակ է ունեցել տնտեսական հարվածներ հասցնել ՀՀ-ին
Մենք անմիջապես Ջերմուկում ձեզ ցույց կտանք այն վայրերը, որտեղ հակառակորդը հասցրել է հարվածներ. Հարվածների ժամանակ կիրառել է ինչպես ռեակտիվ հրետանի, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Ջերմուկը, որպես առողջարանային կենտրոն, ունի տարբեր պետություններից այստեղ հանգստացող անձնակազմ, սակայն ճոպանուղուն հարվածելու հետևանքով ներկայումս Ջերմուկում այլ երկրներից ներկայացուցիչներ չեն մնացել:
Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան։ Քանի որ տարհանում իրականացված չէր Ջերմուկից, ժողովուրդը և տարբեր երկրներից հանգստացնողներ գտնվում էին քաղաքում»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
«Հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը որպես առողջարանային կենտրոն, ունենալով տարբեր երկրներից հանգստացող մարդիկ, Ջերմուկ քաղաքըում այս պահին այլ երկրներից ներկայացուցիչներ չկան:Ճոպանուղու տարածքում կանկական հրապարակներ կան: Քանի որ տարհանում իրկանացված չէր, ժողովուրդը, օտարերկրյա հանգստացողները գտնվում էին քաղաքում:
Միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, որովհետև Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոն է և թիրախավորելով քաղաքի ենթակառուցվածքները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է նաև նպատակ՝ լուրջ տնտեսական հարվածներ հասցնել Հայաստանին»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:33
На прошлой неделе Армянский национальный комитет Америки (ANCA) заявил, что 14 апреля окружной суд США отклонил иск на сумму 500 млн. долларов поданный, азербайджанским адвокатом из Лагуна-Бич (штат Калифорния) Айнур Багирзаде против ANCA и 29 других лиц. Об этом пишет The California Courier.
-
2025-04-23 09:31
Спецпосланник президента США Стив Уиткофф посетит Россию на этой неделе, он рассчитывает на встречу с президентом РФ Владимиром Путиным. Об этом заявила журналистам пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-04-23 09:29
В рамках мероприятий, посвященных 110-й годовщине Геноцида армян, 21 апреля посол Армении во Франции Арман Хачатрян и дипломатический персонал посольства РА в церкви Сен-Сюльпис в Париже приняли участие в традиционной литургии в память о жертвах Геноцида армян. Об этом сообщило посольство РА во Франции.
-
2025-04-23 09:27
Журналист из Тавушской области Воскан Саргсян пишет: