Последние новости

ՀՀ ՊՆ․ Ներքին Հանդում նախօրեին կորած փրկարարը գերի էր ընկել, ապա նրան փոխանակել են

Սյունիքի մարզի Ներքին Հանդում նախօրեին կորած ԱԻՆ փրկարարը, որի հետ կապը կորել էր, գերի էր ընկել, ապա փոխանակվել ադրբեջանցի գերու հետ։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապը կորել էր։

«Հաստատում եմ ԱԻՆ աշխատակցի փոխանակման մասին լուրը»,– նշեց Թորոսյանը։

Հավելենք, որ այդ գործընթացին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը չի մասնակցել։

Ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները իրենց պատրաստակամությունն էին հայտնել միակողմանիորեն Երևանին հանձնել զոհված հայ զինծառայողների մարմինները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ