ԵՀԽ-ն և ԵԵԽ-ն ԵԱՀԿ-ին ՀՀ-ի դեմ Բաքվի հարձակումը կասեցնելու կոչ են անում
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ.) ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդի (ԵԵԽ.) ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ՚ուղղում՝ միջամտելու ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարոված հարձակումը անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու և տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Անոնք կը յիշեն, թէ շաբաթ մը առաջ Գերմանիոյ մէջ գումարուած Ե.Հ.Խ.ի 11-րդ համաժողովը անդրադառնալով Արցախի հարցին՝ կոչ ուղղած էր խաղաղ միջոցներով ու քաղաքական երկխօսութեամբ արդար լուծում մը տալու՝ Ե.Ա.Հ.Կ.ի Մինսքի խմբակի կողմէ կատարուած նախաձեռնութեան ծիրէն ներս:
Վերոյիշեալ միացեալ նամակը նաև կ՚անդրադառնայ, թէ յստակ տեղեկութիւններու ու վերլուծումներու համաձայն Ազրպէյճան, նկատի ունենալով միջազգային համայնքի ուշադրութեան կեդրոնացումը Ուքրանիոյ պատերազմին վրայ է և օգտագործելով ներկայ աշխարհաքաղաքական պայմանները, կը փորձէ իր պայմանները պարտադրել Հայաստանի վրայ՝ զինուորական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.