Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ Է ԽՈՐԱՑԵԼ՝ ՀԱՍՆԵԼՈՎ ԲԱՑԱՀԱՅՏ ՖԱՇԻԶՄԻ
Մենք հավաքագրում և ամրագրում ենք ադրբեջանական պատերազմական հանցանքների՝ ՀՀ զինծառայողների խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ։ Կատարվում է ադրբեջաներենից թարգմանություն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, իրականացվում է ամրագրում և վերլուծություն։ Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Այս պահի ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինծառայողները գործում են նույն սկզբունքով, ինչ 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ։ Գործում են առանձնակի դաժանությամբ, ցինիկաբար՝ վստահ լինելով, որ ոչ միայն չեն պատժվելու, այլ արժանանալու են իրենց ղեկավարների գովեստին։
Օրինակ՝ մի տեսանյութում մերկացրել են սպանված հայ կին զինծառայողի և կատարել դաժանություններ, այդ թվում` մասնատումներ:
Այդ նույն հայ կնոջ մարմնի վրա մեծ տառերով գրել են ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը` «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ»: Այսինքն` հենց նրանք են հանցանքը կատարել:
Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին՝ մերկ վիճակում։ Ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերի մանրամասներն այս հրապարակումով չեն ներկայացվում, դրանք կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին:
Ադրբեջանական զինված ուժերն այս դաժանությունները տեսանկարել են և հատուկ հրապարակել այնպես, որ տարածվի հայկական տիրույթում` մարդկանց ահաբեկելու նպատակով։
Մեր կողմից ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների ամրագրումն ունի ադրբեջանական իշխանություններին քրեական հետապնդման ու պատժի ենթարկելու համար հիմքեր ապահովելու նպատակ։
Հավաքագրվում և ամրագրվում են նաև քաղաքացիական բնակչությանը հասցված վնասների վերաբերյալ ապացույցները։
Միանգամայն հստակ է՝
Այս վայրագությունները ոչ թե իրարից առանձին հանցանքներ են, այլ ադրբեջանական իշխանությունների պետական միասնական ատելության քաղաքականության հետևանքներ, միասնական շղթայի մասեր։ Խոշտանգողներն անգամ օգտագործում են նույն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի պաշտոնյաները։ Այս քաղաքականությունը ոչ միայն չի դադարել, այլ գնալով ավելի է խորացել՝ հասնելով բացահայտ ֆաշիզմի։ Եվ այս ամենն էլ խրախուսվում է այս հրեշավոր հանցանքների համար բացարձակ անպատժելիությամբ։
Այս իրավիճակում մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։
Դա ծառայում է ադրբեջանական շահերին և օգնում նրանց՝ «խաղաղության» շղարշով ծածկելու սեփական նենգ մտադրությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am