Последние новости

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՄԱՇԿՈՎ ԵՎ ՋԻՂԵՐՈՎ ԴԻՆՈԶԱՎՐԻ «ՄՈՒՄԻԱ» Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Կանադայում լավ պահպանված դինոզավր են հայտնաբերել, հայտնում է Ռեդինգի համալսարանի մամուլի ծառայությունը։

Գտածոյի հատկանշական առանձնահատկությունը պահպանված կաշին է։

«Գտնված «մումիան» պատկանում է երիտասարդ խոտակեր հադրոզավրի, որն ապրել է 77-75 միլիոն տարի առաջ՝ բոլոր դինոզավրերի անհետացումից մոտ 10 միլիոն տարի առաջ», - ասում են գիտնականները:

Ոտնաթաթն ու պոչի բեկորը ողջ են մնացել։ Գիտնականները կարող են տեսնել առանձին թեփուկներ և ջիղեր, հավանաբար դրանք չեն քայքայվել, քանի որ մահից հետո մարմինը ավազով և տիղմով է պատվել։ Սա հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի ուսումնասիրել ներքին օրգանները, կամ նույնիսկ՝ ստամոքսի սնունդը։

«Մումիան» մոտ չորս մետր երկարություն ունի, մինչդեռ հասուն հադրոզավրի նորմալ երկարությունը 10 մետր է: Սա թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչպես են զարգացել հսկա մողեսները: Այնուամենայնիվ, տեսակի ճշգրիտ նույնականացումը պահանջում է գանգի հայտնաբերում, ուստի պեղումները շարունակվում են:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ