Տաջիկստանին սահմանակից Ղրղզստանի Բատկենի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել
Տաջիկստանի հետ սահմանին՝ Ղրղզստանի Բատկեն շրջանում, արտակարգ դրություն է հայտարարվել՝ Տաջիկստանի զինված ուժերի հաճախակիացած գնդակոծության հետ կապված, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մինչ այս Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ տաջիկ զինվորականները գնդակոծել են Բատկենի շրջանի սահմանամերձ Դոստուկ գյուղը։ Սա այսօր առավոտյան արդեն երկրորդ նման հաղորդումն է։
«Ժամը 11:15-ի դրությամբ Տաջիկստանի կողմից ականանետային կրակոցների է ենթարկվել Բատկենի շրջանի Դոստուկ գյուղը։ Տաջիկական կողմը երեք ականանետներից կրակ է բացել գյուղի ուղղությամբ»,- հայտնել են նախարարությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ղրղզ զինվորականները «հետ են մղում հակառակորդի հարձակումը»։
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սահմանին բախումների արդյունքում զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ երեխաներ, 103 մարդ վիրավորվել է։ Ղրղզստանի 136 հազար քաղաքացի տարհանվել է։
Տաջիկստանը զոհերի մասին չի հայտնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարները ժամը 16.00-ին պայմանավորվել էին հրադադարի մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: