Последние новости

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև երկխոսություն հաստատելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին (Սևրյուկ)։

«Մենք հանդիպել ենք Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Խոսել նաև այն մասին, թե ինչ կարող ենք անել միասին` հաշվի առնելով բաժնի ղեկավարի պաշտոնում իմ նշանակումը։ Ես ընդգծել եմ, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է հետագայում ևս մասնակցել հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատմանը, պատրաստ է Ադրբեջանի ու Հայաստանի հոգևոր առաջնորդների հետ միասին ջանք գործադրել, որպեսզի իրավիճակը խաղաղ հուն վերադառնա», – ասել է միտրոպոլիտը։

Պատրիարք Կիրիլը դեռ 2021 թվականի հոկտեմբերին էր Մոսկվայի Դանիլովի վանքում եռակողմ բանակցություն անցկացրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Դրանից առաջ պատրիարքը հանդիպել էր նրանցից յուրաքանչյուր հետ առանձին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ