Դավիթ Տոնոյան․ Փաշինյանին առաջարկում եմ այլևս չարտահայտվել
Սեպտեմբերի 14-ին, երբ սահմանին ռազմական գործողությունները դեռ ընթանում էին, Ազգային ժողովի ամբիոնից խոսելով «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, վարչապետը նորից ապացուցեց, որ «յուրատեսակ» մոտեցում ունի իր պաշտոնեական պարտականությունների կատարման հանդեպ։ Այս մասին հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը գտնվում է անազատության մեջ։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 14-ին` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2018թ.-ին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել է «Ամեն ինչ բանակի համար» սկզբունքով։ «Ինձ եկել, ասել են, որ 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդը ապահովվի, ասել եմ՝ կտանք, ասել են հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք, ասել են՝ արկեր առնելու համար 5-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք»,–ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով` չի եղել մի դեպք, երբ բանակը մի որևէ հարց բարձրացնի, և ինքն այդ խնդիրը չլուծի առնվազն ֆինանսական մասով:
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ ելույթ ունենալով Վլադիվոստոկում, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ զինված ուժերը՝ կրկին փորձելով 2020թ. պատերազմի արդյունքների ողջ պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա»,–ասվում է Տոնոյանի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումները, որոնք կայացրել է իր լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։
«Հերթական անգամ շեշտում եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումներս, որոնք կայացրել եմ լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։ Դրանցից մեկի՝ ավիացիոն հրիթիռների անվճար, առանց որևէ պարտավորության զիջման ՀՀ ԶՈւ պահեստ մուտքագրելու համար շուրջ մեկ տարի ապօրինի գտնվում եմ անազատության մեջ»,–գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է այլևս չարտահայտվել իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ, քանի որ «դատաքննության «հրապարակային լինելու մասին նրա «ցուցումը» կարծես չի ընդունվում Հակակոռուպցիոն դատարանի կողմից և դատաքննությունը դռնփակ է ընթանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.