Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանվածներին
Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանված ՀՀ քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշվում է, որ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։
«Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարթակում քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն: Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով կտրամադրվի մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը։ Այսինքն` կնշվի, թե կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։
Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և ՀԿ-ներին այս համակարգում մուտքագրել իրենց հայտնաբերած քաղաքացիների կարիքները, որոնց նույն ընթացակարգով կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։
Հավելենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր` Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել են առնվազն 7600 անձ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.