Մոդեստ ԿՈԼԵՐՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏ ՉԻ ՎԵՐՑՆՈՒՄ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի նպատակը Սյունիքում հերթական էքսպանսիան է. Սյունիքի 40 հազար բնակչությունից 7.5 հազարը հեռացել է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
«Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից Սյունիքում Հայաստանի թիկունքի գնդակոծումը տեղի բնակչությանը վտարելու նպատակ ունի։ Եթե այսպես շարունակվի, բնակչությունը կհեռանա, Սյունիքը կդատարկվի։ Ընդ որում, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը չի հրաժարվի Ադրբեջանից Նախիջևան տարանցման իր համաձայնությունից։
Տեղի հայ բնակչության բացակայության դեպքում կենդանության միակ նշանը կլինի միայն ադրբեջանական տարանցումը Նախիջևան, որը կիրականացվի առնվազն ադրբեջանական ոստիկանության մասնակցությամբ։ Դա կլինի տարանցման ուժային կողմը: Այնուհետև տարածքը կյուրացվի։ Ցանկացած սահման, սահմանապահներին օգնության մակարդակով ցանկացած պաշտոնական վերահսկողություն տեղի բնակչության առնվազն նվազագույն ներկայություն է պահանջում, հակառակ դեպքում սահմանապահները մեկուսացման մեջ կլինեն։
Տարօրինակ է, որ այս պայմաններում տարանցման վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը հետ չի կանչվել։ Բաքուն ուզում է վերցնել Սյունիքը, վտարել բնակչությանն ու ամրապնվել այնտեղ։ Որևէ մեկը կասկած չունի, որ Հայաստանն Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը չի գնդակոծի։ Հենց դա պետք է հայտարարեր Երևանը և ավելացներ, որ եթե առաջ գաք, ոչ մի ճանապարհ չի լինի։ Բայց դա տեղի չի ունենում»,- հավելեց Կոլերովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.