Շատ խնդիրներ մնում են չլուծված. Կլաարը` Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարը կպահպանվի։ Կլաարը Twitter–ի իր էջում է նման գրառում արել` ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը։
«Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ենք ունեցել: Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»,–գրել է նա։
Նրա խոսքով՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց դեմ ուղղված հանցագործությունների և բռնության մասին ահազանգեր կան։ Նախորդ միջադեպերը նույնպես քննության կարիք ունեն, բայց ոչ մի դեպքում չեն կարող որպես արդարացում ծառայել։
Կլաարը նշել է` մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին բոլոր տեղեկությունները հատուկ ներկայացուցչի տեսանկյունից պետք է ստուգվեն։
«ԵՄ-ն շարունակում է համագործակցել (կողմերի հետ) ամենաբարձր մակարդակով, և մեր նպատակն է նախկինի պես օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայունություն, անվտանգություն և բարգավաճում Հարավային Կովկասում»,–հայտարարել է Կլաարը:
Կլաարը ՀՀ էր այցելել սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը Կլաարին ներկայացրել էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.