Հայազգի առաջին տիեզերագնացը պատմության թանգարանին է նվիրել իր կրած կրծքանշանները
Հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանը Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները, հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։
Նա գրառում է թողել թանգարանի տպավորությունների գրքում, ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։
«Այս նմուշներն առաջինն են մեր թանգարանում, որոնք եղել են տիեզերական ճամփորդությունների վկաներ և հայկական գիտական մտքի նվաճումների հերթական խորհրդանիշներ են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բաղյանը Հայաստանում է Starmus միջազգային փառատոնի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Ջեյմս Բաղյանը 1989 թվականի մարտի 13-18-ն առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով՝ 337 ժամ անցկացնելով տիեզերքում։ Երկրորդ թռիչքն իրականացրել է 1991 թվականի հունիսի 5-14-ը «Կոլումբիա» տիեզերանավով։
Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 10:22
Добиться освобождения пленных и восстановления прав карабахских армян можно только путем международного давления на Азербайджан. Об этом юрист, эксперт по международному праву, бывший замминистра юстиции Арам ОРБЕЛЯН заявил Sputnik Армения.
-
2025-07-17 09:51
«Пашиняны приходят и уходят, а Армения остается», – заявил председатель комитета по обороне Госдумы Андрей Картаполов, коснувшись того, что Никол Пашинян считает более вероятным выход Армении из ОДКБ, чем восстановление членства в этой организации.
-
2025-07-17 09:39
Президент Сербии Александр Вучич заявил, что оппозиционные активисты и студенты, участвующие в протестах, планируют 20 июля напасть на палаточный лагерь его сторонников в центре Белграда. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-17 09:37
Представители сборной Армении Тигран Киракосян (весовая категория до 48 кг) и Сурен Катвалян (до 60 кг) стали победителями юниорского чемпионата Европы по боксу, проходившего в сербском городе Нови-Пазар. Об этом сообщает Европейская федерация бокса.