Փելոսի․ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է ՀՀ–ի նկատմամբ ադրբեջանական կողմի հարձակումները
ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հանդիպման ընթացքում վերահաստատել են ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը Հայաստանում և տարածաշրջանում անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական հարցերում։
Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
«Այս տարի ավելի վաղ Միացյալ Նահանգներում ընդունել ենք ձեզ և քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարությանը, անվտանգությանն առնչվող հարցեր։ Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք նաև այստեղ, վերահաստատեցինք ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական հարցերում Հայաստանում և տարածաշրջանում»,– նշեց Փելոսին։
Նրա խոսքով` հանդիպումների ընթացքում մշտապես թիրախավորվում են անվտանգության հարցերը։ Փելոսին շեշտեց` Հայաստանն ԱՄՆ–ի համար կարևոր նշանակություն ունի, ու ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի հարձակումները։
«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,– ասաց Փելոսին։
Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ շատ կարևոր է այս ծանրագույն շրջանում Փելոսիի այցը Հայաստան։
«Տիկին Փելոսիին ներկայացրել եմ, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել, ինչպես նաև դաժան ռմբակոծությունների ենթարկել հայկական դիրքերը և բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքներ»,– նշեց Սիմոնյանը։
Նա երախտագիտություն հայտնեց սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի համաձայնության համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.
-
2025-06-06 14:53
Министр сельского хозяйства Грузии сегодня должен был приехать в Армению для обсуждения вместе с министром экономики Армении Геворком Папояном вопроса с грузовиками с коньяком.
-
2025-06-06 13:53
Конституция содержит одну декларативную норму, согласно которой Республика Армения признает исключительную роль Армянской апостольской церкви в жизни армянского народа и ее независимое управление. Об этом заявила в беседе с журналистами в парламенте 6 июня министр юстиции Армении Србуи Галян.
-
2025-06-06 13:48
Руководители и представители городов-побратимов Армении и России обсудили на полях X Российско-Армянского межрегионального форума перспективы сотрудничества.