ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ․ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԼՂՀ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Այս օրերին Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։
31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այդ որոշումներն ամրագրված են «ԼՂՀ անկախության մասին հռչակագրով» և համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից սկսված հայ ժողովրդի ցեղասպանությունը։
Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանի կողմից իրականացվել է նաև խորհրդային իշխանության տարիներին, և ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր հետագա տարիներին։ Այն շարունակվում է նաև այսօր, ինչի մասին, Օրինակ, վկայում են վերջին օրերի իրադարձությունները, երբ տեղի է ունեցել զինված ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք, որն ուղեկցվել է մարդկության դեմ հանցագործություններով՝ սպանվածների մարմիններին ծաղրելով, գերիներին գլխատելով և հայատյաց այլ անմարդկային դրսևորումներով։
Ադրբեջանը, չթաքցնելով հայերի և հայկական պետականության ոչնչացման իր մտադրությունները, իրականացնում է Հայոց ցեղասպանությունը՝ իր հանցավոր գործողությունների մեջ ներգրավելով տարածաշրջանային և միջազգային այլ ուժերի: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը։
Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր տարիներին հանդիսանում էր ԼՂՀ անվտանգության երաշխավորը և միջնորդական գործառույթներ էր իրականացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման բանակցություններում։ Բայց Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյություն ունեցող կարգավիճակի փոփոխություն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ լեգիտիմ չէ և իրավաբանական ուժ չունի։
Ճանաչեք ԼՂՀ անկախությունը՝ մի մասնակցեք Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող Հայոց ցեղասպանությանը» ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.