Պեսկովը ԱՄՆ-ին սադրանքների աղբյուր է անվանել
ԱՄՆ-ն այժմ սադրիչ գործողությունների աղբյուր է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ի գործողություններին նման գնահատական է տալիս նաև Չինաստանում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն ուզում «ղեկավարել»աշխարհը։ Պեսկովի կարծիքով՝ նման հակվածություն ունեն այլ երկրներ։
«Բացարձակ նմանություն կա տարբեր տեսակի սադրիչ գործողությունների նկատմամբ, որոնց աղբյուրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, ապակայունացնող նման վարքագիծն անթույլատրելի է», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 15-ին Պեսկովը հայտարարել էր Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման կապակցությամբ «որևէ հույս» չունենալու մասին: Մինչ այդ CNN հեռուստաալիքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնն արդեն ներկայացրել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուին: Խոսքը Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայիս ղեկավար Լին Թրեյսիի մասին է։
Եթե դա տեղի ունենա, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի։ Թրեյսին 1987-1990 թվականներին ապրել է Մոսկվայում և լավ ռուսերեն գիտի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.