Последние новости

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ Է 45 000 ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Լրջագույն վտանգ

Հնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։

Հայաստանի արևմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ, չհաշված ռեզերվները։ Հարավային սահմանին 45 000 իրանական բանակ, չհաշված ռեզերվները։ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության։ Հայաստանում բզկտված, բոլորից վատ զինված մեր բանակն է և մի քանի հազարանոց ռուսական բազան, իր դրոշով։ Դրանցից ոչ մեկը ՀԱՊԿ-ի զորքը չէ, ամեն մեկն իր ազգային դրոշի տակ է հանդես գալիս։

Որն է խնդիրը

Խնդիրն Իրանն է, որի հետ միջուկային պայմանագիր կնքել չի ստացվում։ Իրանը չի կանգնելու, ստեղծելու է միջուկային զենք, եթե արդեն չի ստեղծել, հաջորդ քայլով այդ ճանապարհն են ընտրելու Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։ Այդ երկրներն ներքին կարգով այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Դա անդառնալիորեն փոխելու է ողջ անվտանգային պատկերը մեր ռեգիոնում ու ողջ աշխարհում, նաև ի չիք է դարձնելու Իսրայելի անվտանգության հիմնական երաշխիքը։ Իրանի գործոնը կարելի է չեզոքացնել Ադրբեջանի ու Իրանի ադրբեջանցիների միջոցով, այն ներսից պայթեցնելով, դրա համար Ադրբեջանին զինում են ու դրա համար դրսի ուժերը կազմակերպեցին 2020-ի պատերազմը։ Հիմա նոր, ավելի մեծ պատերազմ է կազմակերպվում։

Ինչ է ուզում Ադրբեջանը

Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններում անցել է կարմիր գծերը։ Պատահական չի, որ Ադրբեջանին Ռուսաստանը ստիպել է երկու պայմանագիր կնքել, որտեղ Ադրբեջանը պարտավորվել է պայմանագրերի կողմերի դեմ որևէ երրորդ երկրի զինված ուժեր իր տարածքում թույլ չտալ, դա ռուս-ադրբեջանական այս տարվա պայմանագիրն է, նաև այս տարվա Կասպյան երկրների միջև կնքված պայմանագիր։ Ըստ էության, այդ պայմանագրերը հիմա չեն գործում, բայց երբ պետք լինի, այդ պայմանավորվածությունների խախտման հարցը բարձրացվելու է։

Ադրբեջանին պետք է Թուրքիայի հետ սահման, իր վերահսկողության տակ, Թուրքիայի միջոցով իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն,ապագայում, միջուկային Իրանի դեմ դա էլ չի օգնի, դրա համար շտապում է, մինչև Իրանի միջուկային երկիր դառնալը։ Սա Ադրբեջանի համար գոյության կռիվ է։

Ադրբեջանը գիտի, որ ինքը սահմաններ է անցել, Ռուսաստանը հիմա թույլ է, բայց Իրանը վճռական է տրամադրված, որովհետև Իրանն էլ է մեծ վտանգի մեջ ու նահանջել չի կարող։ Ադրբեջանը քիչ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու համար։

Ինչու Հայաստան եկավ Սև Կարապ Նենսի Փիլոսին

Նենսի Փիլոսին միշտ եղել է հայկական շահերի պաշտպան, ինչն իրեն ու Դեմոկրատներին բերել է լրացուցիչ ձայներ, սակայն Նենսին նաև պատերազմի բազե է, հիշենք նրա թայվանական այցը, մինչ այդ, մոտ երեսուն տարի առաջ Չինաստանի ուսանողական ապստամբների այցը Ծյանանմին հրապարակում, հիմա էլ եկել է Հայաստան «ավտորիտար» երկրների դեմ պայքարելու, սակայն տոտալիտար Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ԱՄՆ-ն չի էլ դատապարտում, այլ ճիշտ հակառակը, զինում է, նաև մեր անվտանգության առումով չտալով որևէ խոստում, որովհետև Իրանի դեմ պատերազմ է պետք հրահրել ու այդ մեծ պատերազմը կազմակերպում են մեր տարածքում։ Մեր զինվորների կյանքերով, մեր ավերվեց գյուղերի ու քաղաքների, մեր կորստի առջև հայտնված պետականության հաշվին են «ավտորիտար ռեժիմների» դեմ պայքարում։ 2008-ի Վրաստանի դասն ու այսօր ավերվող Ուկրաինայի օրինակը պետք է մեզ համար դաս լինի։ Չպետք է թույլ տանք, որ մեզ օգտագործեն ու մսաղացի մեջ ներքաշեն։

Ներքին թշնամիներ

Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Սաստեք դրանց բոլորին, հիմա որևէ կտրուկ քայլ պետք չի անել, միակ քայլ, որը պետք է անել, դա կառավարության հրաժարականն է, սակայն ինչի համար կազմակերպված կենտրոն չի ձևավորվում, սակայն այս վտանգի պահին ինքնակազմակերպման կենտրոններ են սկսել ձևավորվել, ինչն այս վիճակում առողջ գործընթաց է։ Մեզ պետք դիմանալ մինչև գարնան սկիզբ, երբ իրավիճակը փոխվի։

Սա արևմտամետ-ռուսամետի կեղծ օրակարգ չի, սա գոյության հարց է։

Հ.Գ. Ցավոք, ես հիմա Եվրոպայում եմ գտնվում, հեռախոսով եմ գրում, չեմ կարող եթեր դուրս գալ ու ավելի մանրամասն իրավիճակը ներկայացնել, սակայն կարծում եմ, որոշ չափով ներկայացրեցի վիճակը»,- գրել է քաղաքագետը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ