Последние новости

Նենսի Փելոսին հանդիպում է ունենում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս պահին հանդիպում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ Փելոսին Երևանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա Երևանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։

Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ