Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, Դավիթ Բաբայանը հիմնականում անդրադարձել է Արցախի ինքնիշխանության ու անվտանգության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը։ Նախարար Բաբայանը ելույթի ընթացքում մեջբերել է նաև փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերյալ նախագահ Վիլսոնի հայտնի մտահոգությունը։
Ըստ աղբյուրի՝ Դավիթ Բաբայանը Վաշինգտոն է հրավիրվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական քննարկումներին՝ դաշնային քաղաքականության սեմինարին մասնակցելու համար, որին մասնակցում են Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամները ԱՄՆ մի շարք նահանգներից։ Երկուշաբթի Բաբայանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, համալսարաններում, եկեղեցական ու համայնքային շրջանակներում։ Երկուշաբթի նախատեսված է Բաբայանի ելույթը Կապիտոլիումի բարձունքում՝ Արցախի անկախությանը նվիրված ձեռնարկի շրջանակներում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։
Նշվում է, որ Դավիթ Բաբայանի հետ Վաշինգտոնում են գտնվում Արցախի Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.