Последние новости

Ֆրանսիահայերը ներխուժել են Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան տարածք

Ֆրանսիահայերը հայկական դրոշներով ներխուժել են Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան տարածք։ Սոցցանցերի տարածված տեսանյութում երևում է, որ հայկական դրոշներով ցուցարարները անցնելով դեսպանատան առջև տեղադրված պատնեշներ ջարդում են դեսպանատան պատուհանները։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել երկրի դեսպանատան վրա հարձակումների կապակցությամբ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Բաքուն «վճռականորեն դատապարտում է հայկական արմատական խմբավորումների գործողությունները» և Ֆրանսիայի իրավապահ մարմիններից «պատասխանատու վերաբերմունք է ակնկալում»։

Armenia Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ