Последние новости

Վահե Հակոբյան․ Ո՞րն է մեր այլընտրանքը, որպեսզի ՀԱՊԿ-ից դուրս գանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր հնչեցրած հարցերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շատ ադեկվատ գնահատականներ տվեց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

 


«Պատերազմական իրավիճակից իրենք տեղյակ էին և փորձում էին գտնել այն եղանակները, որոնք կզսպեն ադրբեջանցիներին-թուրքերին»,- նշեց Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ ցանկացած երկրի միջնորդություն, որը տարածաշրջանում կբերի խաղաղություն, իրենց կողմից ողջունելի է։

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քաղաքացիների պահանջին՝ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ո՞րն է մեր այլընտրանքը, որպեսզի մեր ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Մենք այստեղ ունենք ռուս-հայկական զորախումբ։ Ռուսաստանի այս իներտ պահելը բերում է նրան, որ, այո, մեր երկրում տրամադրություններ են փոխվում, որն ինչ-որ տեղ արդարացի է եղել»։

Yerevan Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ