«Բաց հասարակության» հիմնադրամը կոչ է անում դիվանագիտական ճնշում գործադրել Բաքվի վրա
Միջազգային հանրությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ինտենսիվ մարտերի բռնկումից հետո ամրապնդելու հրադադարը, քանի որ մարտերի հետևանքով, վերջին շաբաթվա ընթացքում, զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Այս մասին ասվում է միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակություն» հիմնադրամի թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։
«Այս շաբաթվա սկզբին ադրբեջանական զորքերը սկսել են գնդակոծել հայկական տարածքները, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, այնուհետև գրավեցին միջազգային սահմանի հայկական կողմի տարածքները: Մարտերն ամենաարյունալին են երկու երկրների միջև 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմից հետո, որի ժամանակ հազարավոր մարդիկ զոհվեցին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի էթնիկապես հայկական անկլավի վերահսկողության, որը գտնվում է Ադրբեջանի սահմաններում: 2020 թվականի պատերազմի և երկու երկրների միջև նախորդ հակամարտությունների ժամանակ կռիվները հիմնականում սահմանափակվել են Լեռնային Ղարաբաղով, որը միջազգային իրավունքի համաձայն համարվում է Ադրբեջանի մաս: Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանից և ռազմական գործողությունների չկրկնվելը, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի խմբերի տեղակայմամբ, ինչպես նաև Բաքվի վրա դիվանագիտական ճնշում գործադրելով՝ խաղաղ բանակցություններին վերադառնալու համար», - նշվում է տարածված հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: