Փելոսի․ Ինձ համար պատիվ էր տեսնել, թե որքան պայծառ է վառվում Հայաստանի հույսի հուրը
Այսօր ես հանդես եկա Երևանում, Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որպեսզի հասկացնեմ, որ Ամերիկան աջակցում է Հայաստանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
«Ամբողջ աշխարհում ավտոկրատիայի դեմ շարունակվող պայքարում մենք միշտ աջակցելու ենք ժողովրդավարությանն ու ազատությանը։
Իմ ելույթից հետո մեր պատվիրակությունը հնարավորություն ուներ շփվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարների հետ կլոր սեղանի շուրջ։ Նրանք մեզ ներկայացրին իրենց փորձը, և մենք քննարկեցինք այն հարցը, թե ինչպես ապահովենք, որպեսզի բոլորը կարողանան ապրել առանց բռնության և հակամարտությունների։
Այս դժվար ժամանակներում մենք պետք է հույս ունենանք։ Մենք կարող ենք հույս գտնել Հայաստանի պատմության մեջ, որն աչքի է ընկնում տոկունությամբ և ուժով։ Մենք կարող ենք հույս ձեռք բերել արվեստի միջոցով, և, ինչպես գրել է բանաստեղծ Պարույր Սևակը, հուրը երբեք չի մարել, այլ շարունակել է վառվել երկար դարեր։
Ինձ համար պատիվ էր այսօր տեսնել, թե որքան պայծառ է վառվում Հայաստանի հույսի հուրը»,- գրել է Նենսի Փելոսին։
Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը՝ Նենսի Փելոսիի գլխավորությամբ, այս օրերին Հայաստանում է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.