Գորիսի պոլիկլինիկան Ֆրանսիայից ֆինանսական աջակցություն կստանա
ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական Վիեն քաղաքի համագործակցության շրջանակում նախատեսվում է Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։ Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վեր հանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնյաներն այցելել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձանց, որոնք բուժում են ստանում Երևանի բժշկական կենտրոններից մեկում, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում։
Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.