Զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ․ այս հարցով հայկական կողմը ՄԻԵԴ է դիմել
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ Դավիթ Գիշյանը վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։ NEWS.am-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։
Հասմիկ Սամվելյանն ասաց, որ իրենք Եվրոպական դատարան արդեն նամակ են ուղարկել. «Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հրատապ միջոց»։
Մամուլի խոսնակը նշեց, որ պատրաստվում են դիմել նաև Հաագայի դատարան։
Նշենք, որ Դավիթ Գիշյանը Ադրբեջանի կողմից վերադարձված 32 մարմիններից մեկն է եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 13:50
Судья Апелляционного уголовного суда Армении Ваче Маргарян отклонил ходатайство защитников архиепископа Микаэла Аджапахяна, главы Ширакской епархии Армянской Апостольской Церкви, о рассмотрении апелляционной жалобы в устном порядке. Об этом сообщила команда адвокатов архиепископа.
-
2025-07-24 13:32
Министр юстиции Армении Србуи Галян заявила, что решение арбитражного суда в Стокгольме по делу «Электрических сетей Армении» (ЭСА) пока носит временный характер и может быть не исполнено, если будет признано противоречащим общественному порядку республики.
-
2025-07-24 13:32
В общине Сисиан разрешено установить систему видеоконтроля на межгосударственной дороге. Соответствующее решение принято 24 июля на заседании Правительства Армении.
-
2025-07-24 13:29
Летний призыв в Армении продлят с 31 июля до 15 августа. Постановление об этом было принято в четверг на заседании правительства.