ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Ավաղ, պարզվում է, որ 44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն առաջվա պես պատրաստ չէ արդյունավետորեն դիմակայել ագրեսիային։ Հակառակորդի ԱԹՍ-ներն ու հրետանին, ինչպեսև 2020-ի աշնանը, անպատիժ հարվածներ են հասցնում արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքին, իսկ դա նշանակում է, որ երկու տարվա ընթացքում իշխանությունն այդպես էլ չի հոգացել հրետանուն և ԱԹՍ-ներին հակազդող թեկուզ մի քանի կայանք գնելու մասին, չենք խոսում արդեն հակաօդային պաշտպանության ավելի ահեղ միջոցների մասին: Այլապես մենք հաստատ կտեղեկանայինք, օրինակ, հակառակորդի առնվազն մեկ անօդաչու թռչող սարքի ոչնչացման կամ հրթիռի կասեցման մասին։
Փոխարենը Փաշինյանը շարունակում է իր ուղեգիծը, ձգտելով բարդել 44-օրյա պատերազմում պարտության ու զինված ուժերի ներկայիս ցավալի վիճակի ողջ պատասխանատվությունը հենց բանակի վրա։ Դատելով ամենից, Հայաստանի Զինված ուժերը շարունակում են դիմակայել թշնամուն առավելապես թեթև հրաձգային զենքով։ Այդ մասին են վկայում ինչպես տարածքային, այնպես էլ կենդանի ուժի կորուստները, որոնք առնվազն երկու անգամ ավելին են, քան հակառակորդինը։
Սակայն, ինչպես պարզվում է, ներկայիս իշխանությունը, բացի բանակաշինության գործում ակնհայտ ձախողումներից, ընդունակ չէ նաև փոքրիշատե օպերատիվ կերպով չեզոքացնել կամ մեղմել ագրեսիայի հետևանքները տուժած քաղաքացիական բնակչության համար։
Բառացիորեն հողաթափերով ու խալաթով խուճապահար փախած գյուղացիները գործնականում ոչ մի օգնություն չեն ստացել իշխանություններից ժամանակավոր կացարանի կամ գոնե սննդով, ջրով, հագուստով, հիգիենայի միջոցներով ապահովման առումով։ Նրանց մի մասը, մեն-մենակ մնալով դժբախտության առջև, ինքն է փորձել լուծել հանկարծակի առաջացած խնդիրները. գիշերել է հարազատների և ծանոթների մոտ, իսկ տնտեսությունը վարել է, այսպես ասած, հեռավար, «հեռակա ռեժիմով» (տեղացիների տերմինը-Ա.Ա.): Դա այն է, երբ բնակիչները ցերեկը վերադառնում են իրենց տները, որպեսզի կերակրեն անասուններին կամ ջրեն բանջարանոցը, բայց գիշերը այնտեղ չեն մնում։
Սակայն այդպիսի հնարավորություն ոչ բոլորն ունեն, և փոքր երեխաներով ու հաշմանդամներով ընտանիքներն ապրում են հենց ճամփեզրին, իրենց մեքենաներում: Ընդ որում իշխանությունների ներկայացուցիչներ մոտակայքում չեն նկատել, որ գոնե հետաքրքրվեն բնակիչներից, թե ինչի կարիք ունեն այս պահին։
Բնակարանային առումով առանձնակի ծանր վիճակ է ստեղծվել Վարդենիս խոշորացված համայնքի գյուղերում, որտեղ ամբողջությամբ կամ մասնակի փլուզված են բազմաթիվ տներ։ Դրանցից շատերը այրվել են, մյուսներից լավագույն դեպքում մնացել են միայն պատերը։ Սոթք գյուղի բնակիչների մի մասը վերադարձել է իր չվնասված տները, սակայն տանիքից զրկվածները վերադառնալու տեղ չունեն։ Դա վերաբերում է Վարդենիսի նույն Սոթք, Նորաբակ, Կութ, Գեղամասար բնակավայրերի և բարբարոսական գնդակոծություններից տուժած այլ համայնքների բնակիչներին։
Սոթքում ընդ որում դադարեցվել է բնակիչներին աշխատանքով ապահովող ոսկու հանքի գործունեությունը։ Ավելին, Փաշինյանի «բարեփոխումներից» հետո լիովին դեգրադացված իրավապահ մարմիններն ի վիճակի չեն նույնիսկ ապահովել լքված տների գույքի պահպանությունը.այդ գյուղում գրանցվել են թալանի դեպքեր։
Չունենալով համապատասխան, այդպիսի արտակարգ դեպքի համար նախապատրաստած բնակարանային ռեզերվ, տեղի իշխանությունները, ինչպես «ԳԱ»-ի թղթակցին պատմել է Վարդենիս համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը, կարողանում են միայն խնդրել դատարկ տների սեփականատերերին, որ թույլ տան անօթևաններին գիշերել այնտեղ։ Բայց այդպիսիք հատուկենտ են, իսկ բոլոր երեք տուժած մարզերում տարհանված քաղաքացիների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի տվյալների, առնվազն 7600 է։ Իր իսկ խոսքերով՝ տարհանվածների մեջ կան հաշմանդամություն ունեցող 99 անձինք։
Բացի այդ, ագրեսիայի արդյունքում խախտվել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի 450 հիվանդների կյանքի, առողջության և անվտանգության իրավունքները, ինչպես նաև խոչընդոտներ են ստեղծվել վերջիններիս բժշկական, սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու հարցում:
Մինչդեռ Փաշինյանի կառավարությունից այս առումով դեռ նորություն չկա։ Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հերթական անգամ կոպտորեն, տասնյակ որոշումներով վերաձևում էին պետական բյուջեն, որոշումներ ընդունում անասնաբուժության և բուսասանիտարիայի, Սլովակիայի հետ տնտեսական համագործակցության, «Արմենիա Վայն» գործարանին արտոնություններ տրամադրելու, Ազատի ջրամբարի «մեռյալ գոտու» տարածքի նվազեցման, պարային մի քանի կոլեկտիվների միաձուլման և այլնի մասին:
Ոչ մի բառ տեղահանված, գնդակոծություններից փախած հազարավոր քաղաքացիներիի մասին։ Ոչ մի բառ երեք տասնյակ բնակավայրերում ավերված քաղաքացիական ենթակառուցվածքների, ամբողջովին փլուզված տասնյակ և մասամբ վնասված հարյուրավոր տների մասին...
Թեպետ, ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը կառավարության անդամներին զեկուցել է, որ վնասված է Կեչուտի ջրամբարը։ Բացի այդ, ըստ նախարարի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորում վնասվել են հյուրանոցներ, պանսիոնատ։ Վնաս է հասցվել ճոպանուղուն, հրշեջ-փրկարար ծառայության շենքին, քաղաքացիների գույքին (մասնավորապես՝ վնասվել են մեքենաները): Կառավարության անդամներն ընդունել են դա ի գիտություն, բայց հետո՞։ Բացարձակ զրո։
Այս անհույս խորապատկերին միակ ուրախությունը դարձավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ խոստացավ 2 մլն դոլարի օգնություն տրամադրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածներին՝ տարածաշրջանում հումանիտար աղետը կանխելու նպատակով: Բայց ո՛չ կառավարությանը, ո՛չ խորհրդարանին այդ խնդիրը, դատելով ամենից, չի հուզում։ ՔՊ-ականները շարունակում են եռանդագին ձևացնել, թե ոչ մի արտառոց բան երկրում չի կատարվում։ Դե, մի՞թե հիվանդ չեն...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 09:59
В Минэкономики разработали дорогую экспортную стратегию на 5 лет «Война – это мир», «Свобода – это рабство», «Невежество – сила», «Цель власти – власть», «Цель репрессий – репрессии»… К этому набору абсурда из самой известной антиутопии XX века «1984» Джорджа Оруэлла правительство Пашиняна, будучи по сути согласно с ним (набором), в XXI веке добавило свои перлы: реиндустриализация – это деиндустриализация, диверсификация – это унификация, экспорт – это реэкспорт, экономически сложные товары – это не арматура, фольга или окись молибдена, а картошка, минеральная вода и руда. И так далее в том же духе… О фактической деиндустриализации Армении, вопреки декларациям чиновников, мы поговорили в одном из предыдущих материалов. Теперь обратимся к формуле «диверсификация – это унификация», но начнем несколько издалека.
-
2025-06-03 09:37
В последние годы двузначные темпы строительства в Армении обусловили высокий спрос на стальную арматуру. Правительство с целью развития национальной сталелитейной промышленности, функционирующей в основном на местном сырье, в свое время установило и регулярно продлевает запрет на вывоз из страны лома и отходов черных и цветных металлов. С другой стороны, государственная пошлина за выдачу лицензий на импорт стальной арматуры (на последнем заседании правительства ее установили в 29-кратном размере от базовой пошлины) призвана создать равные условия конкуренции для местных и иностранных производителей на внутреннем рынке. В Армении действует либо находится в процессе подготовки целый ряд соответствующих металлургических предприятий. Казалось бы, живи да радуйся, но один вопрос никак не дает покоя. Однако – все по порядку…
-
2025-06-03 09:32
Правительство, объявив о возрождении промышленности, добилось… деиндустриализации Курс правительства Пашиняна на реиндустриализацию, сопровождаемый принятой еще в 2020 году государственной программой субсидирования процентов по кредитам и лизингу в целях экономической модернизации, приносит странные плоды. Двузначный прирост промышленности за январь-апрель 2024 года за счет манипуляций с российским золотом в этом году сменился двузначным… падением – с 26,8% прироста до16,1% спада. Прямо на официальном сайте Министерства экономики Армении выложена информация о том, что в структуре ВВП страны доля промышленности в 2017 году занимала 18,5%, а в 2024-м – 16,2%...
-
2025-06-02 09:25
Среди безнадежных должников - сотрудники МО, СНБ, Минюста и… беременные Правительство Армении не умеет строить школы (и вообще строить), не умеет считать ВВП (и вообще считать) и т.д. Это не наша субъективная оценка, а признания самого Пашиняна, недавно в пылу мазохизма прямо обозвавшего себя и свое правительство неучами и второгодниками. А чтобы как-то оправдать крайнюю некомпетентность власти, он запустил в оборот «крылатую фразу» о том, что всякая реформа должна встретиться с проблемой, чтобы в правительстве поняли, в чем ошибка. И теперь после отмашки Пашиняна донельзя креативные проектировщики реформ действуют свободно и с размахом, не зацикливаясь на мелочах и деталях – мол, все просчеты и ошибки должно непременно выявить столкновение их недоношенных новаций с реальностью. Но так ли уж необходима поверка реформ реальностью, если множество недоделок, грубых просчетов и ошибок можно было бы при умелом и дальновидном правительстве просчитать заранее, еще до их болезненной для людей встречи с действительностью?..