Последние новости

ՀՀ ՄԻՊ․ Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն զինծառայող էր, ոչ միայն հայ էր, այլև՝ կին էր

Միջոցներ արդեն ձեռնարկել եմ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն:

«Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն եմ աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի:

Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա:

Հարցին՝ այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով, ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:

Անդրադառնալով ՄԻՊ-ի արտահերթ զեկույցին Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ զեկույցում առաջին տեղում հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման դեպքերն են, որոնք իրենք վերլուծել են մի քանի տեսանյութերի շրջանակներում. «Նաև զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ արգահատելի կտտանքները, ատելության ամբողւ բառապաշարով ուղեկցվող տեսանյութերը, որոնք նրանք հպարտորեն տեսագրել ու տարածում են իրենց ցանցերում: Երկու տեսանյութեր վերաբերում են երկու հայ կին զինծառայողների: Դա ներկայացված է զեկույցի փակ, ոչ հրապարակային հատվածում:

Նաև քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին տվյալներ ենք ներկայացրել: Սեպտեմբերի 15-ի դրությամբ ունեինք 1 զոհված քաղաքացիական անձի մասին տվյալներ, նաև 7, այս պահին արդեն 8 քաղաքաիական անձի վիրավորման մասին տվյալներ, այդ թվում ծերեր, հաշմանդամություն ունեցող ծեր կին և այլն:

Նաև փաստագրել ենք քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքեր՝ տներ, էլեկտրականության գծեր, գազատարներ, դպրոցներ, բուժկետեր, շտապօգնության մեքենաներ: Արձանագրել ենք լրագրողների թիրախվորման դեպքեր, բնապհպանական խնդիրներ ստեղծելու հետևողական գործելակերպ, մասնավորապես, 10 հա-ից ավելի Ջերմուկի անտառներ են այրվել»,-ասաց ՄԻՊ-ը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ճշտվում են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը, մինչ այդ ՔԿ-ն հայտնել էր երկու զոհի մասին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ