Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում շատ կոնկրետ քայլեր կներկայացնի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ, հանդիպումը տևել է մոտ 2.5 ժամ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով նախագահի հետ փակ հանդիպմանը։
«Ամենակարևոր արձանգրումն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային կյանքից գուցե առաջին հայացքից իր բացակայությամբ պայմանավորված` կարող էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվել, թե հետ է քաշվել, գնացել է, ասաց, որ որևէ տեղ չի գնացել ու չի պատրաստվում գնալ: Նա վստահեցրեց, որ առաջիկայում, շատ հստակ գնահատելով իրավիճակը, կոնկրետ քայլեր են ներկայացվելու»,–ասաց Խամոյանը:
Նա հավելեց, որ առաջիկայում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք՝ Ազգային Ժողովի դիմաց սեպտեմբերի 15–ի գիշերը կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.