Последние новости

ՀԱՊԿ մոնիթորինգային խումբն ավարտել է աշխատանքն ու մեկնել Մոսկվա

ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը Հայաստանում ավարտել է իր փաստահավաք առաքելությունը։

Աշխատանքների ավարտին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Սիդորովը Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։

Ըստ նրա` առաջատար խմբի կողմից մշակված առաջարկներն ուղղված են առաջացած լարվածության թուլացմանը։

Հանդիպումից հետո ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը մեկնել է Մոսկվա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ