Արման Թաթոյանը նոր հիմնադրամ է ստեղծել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր կազմակերպություն է ստեղծել, որը կոչվում է «Իրավունքի և արդարության կենտրոն. Թաթոյան հիմնադրամ»։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր։ Ստեղծած հիմնադրամն ունի նպատակներ, որոնցից են` հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկման միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը և այլն»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` հիմնադրամը չունի և բացառում է որևէ օլիգարխիկ ֆինանսավորում։ Կազմակերպությունը հիմնված է սփյուռքի հայրենակիցների ֆինանսավորման վրա` ԱՄՆ–ից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպայից։
Կայքէջում մի քանի օրից նվիրատվությունների բաժինը հասանելի կլինի, և ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կկարողանա աջակցել։
Թաթոյանը շեշտեց, որ հիմնադրամի աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։
Հիմնադրամում աշխատակիցները սեպտեմբերի 13-15–ը տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ աշխատանքներ են տարել։ Արդեն կազմել են ադրբեջանական շարունակվող ատելությանն ու թշնամանքին, ինչպես նաև այս պատերազմի ընթացքում հանգեցրած հետևանքներին վերաբերող զեկույց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.