Հույն նահանգապետ․ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան
Հունաստանի ամենախոշոր մարզի` Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել` խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։
«Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է
Ատտիկայի «Նոր Մեկնարկ» ֆրակցիան և ես անձամբ՝ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր նրանց, ովքեր դիմում են այդ քայլին՝ իրենց տարաձայնությունները լուծելու համար։
Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջև վեճերին, նրանք պետք է հարգեն միջազգային իրավունքի նորմերը և միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք իրենց վեճերը լուծելու միակ ընդունելի ճանապարհն են։
Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան՝ նրանց միջև պատերազմի ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց, բացի հարյուրավոր մարդկային կյանքերի անարդարացի կորստից, հանդիսանում է լրացուցիչ սպառնալիք մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը, ինչն արդեն իսկ փորձարկվում է Ուկրաինայում շարունակվող պատերազմական հակամարտությամբ։ Եվրոպան չի կարող ընդունել և չի կարող հանդուրժել իր սահմաններին հերթական պատերազմական բախումը։
Ողջ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն, բայց նաև նախորդ հակամարտության հրադադարի համաձայնագրում որպես երաշխավոր ստորագրած պետությունները, պետք է դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, գործնականում կանգնեն Հայաստանի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները:
Եթե դրսևորվի որևէ հանդուրժողականություն բռնության և կամայականության նկատմամբ, դա կարող է առաջացնել պատերազմական հակամարտությունների նոր արատավոր փակ շղթա՝ ներառելով այլ երկրներ, որոնք ցանկանում են առաջ տանել իրենց շահերը պատերազմի և անկայունության միջոցով:
Բոլորի համար պատասխանատվության ժամանակն է, բայց նաև ճիշտ պահն է այստեղ՝ Հունաստանում և Ատտիկայում՝ մեր անմնացորդ զորակցությունը հայտնելու եղբայրական հայ ժողովրդին», - ասել է Գիորգոս Պատուլիսը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.