Պուտին․ ՀԱՊԿ-ի գծով Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության թուլացման միջոցներ են ձեռնարկվում
ՀԱՊԿ-ի գծով Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության թուլացման միջոցներ են ձեռնարկվում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին։ Արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի, Կրեմլում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հավատարմագրերը ՌԴ նախագահին է հանձնել նաև Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Նշեմ, որ կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման հետ կապված։ Դիմակայության գիծ է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է դրության ուսումնասիրման արդյունքների հիման վրա պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ցանկացած հակամարտային իրավիճակ Ռուսաստանի համար մերձավոր պետությունների միջև լուրջ անհանգստություն է առաջացնում։
«Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ պետք է ելնել այն բանից, որ լուծման բանալին պրոֆեսիոնալ, համատեղ աշխատանքն է՝ հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.