Կեչուտում գյուղը ոռոգում չունի. ջրատարը թշնամու ձեռքում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 13-ին կրակոցներից ժողովուրդն արթնացել է, էվակուացրել ենք նկուղները, օգնել ենք, որ նկուղներ իջնեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշեց Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակվայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանը:
Կեչուտի վարչական ղեկավարի ներկայացմամբ, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ժողովրդին տեղեկացրել են, թե որտեղ են ապաստարանները, որ անհրաժեշտության դեպքում իմանան, թե ժողովրդի որ մասը որ ապաստարանում պետք է թաքնվի:
«Գյուղում Ադրբեջանի հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, վնասվել է 7 բնակելի տուն, այրվել են 100 հա դաշտեր: Ջրագիծն է վնասվել, որը հիմա հակառակորդը գրավել է և կարտոֆիլի հողատարածքներ ունենք, որոնք մնացել են առանց ոռոգման ջրի: Եթե ոռոգման ջուրը չլինի 10 հա կարտոֆիլի ցանքսեր չեն լինի: Վնասվել է նաև գազատարը: Այսօր նոր գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Տեղյակ չենք, թե որքան ժամանակում կվերականգնեն վնասները: Խմելու ջուր գյուղն ունի, ոռոգման ջրի ջրագիծն է վնասված:
Բացի այդ, պայթյուններից գյուղի վերևի հատվածում ահագին անասուններ են սատկել, նաև վիրավորվել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմեր են ահագին վնասվել»,-ասաց նա:
Արտակ Բագրատյանը նշեց, որ այս պհին գյուղի բնակչության մոտ 30 տոկոսը վերադարձել է, այդ թվում կանայք, երեխաներ, սակայն դեռ դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում: Նրա խոսքով, հարձակումից հետո բնակիչները հեռացել են ու պատսպարվել իրենց հարազատների մոտ, ով որտեղ հարազատ ունի:
Նշենք նաև, որ Կեչուտում մեկ արկ ընկել է գերազմանոցի վրա, երեք արկ էլ՝ Կեչուտի ջրամբարի մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).