Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սկսել է իր աշխատանքը Երևանում։
ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ։
Հիշեցնենք` ՀԱՊԿ Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
Նշենք, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը` ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, սեպտեմբերի 19–ին ավարտեց իր աշխատանքը Հայաստանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.