«Մտածում եմ` տղայիս արտաշիրիմում անեմ և գնամ երկրից». զոհվածների ծնողները զայրացել են
Մի կողմից Եռաբլուրն են մեծացնում4 և նոր փոսեր են ավելանում այնտեղ, մյուս կողմից պաշտոնյաները փորձում են իբրև թե «խոնարհվել»։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որին ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի բաժին։
Նշենք, որ զոհվածների հարազատները հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրին տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարան։ Ծնողներից որոշները, որոնք ազատ են արձակվել, կրկին Եռաբլուր են եկել։
«Մենք գիշերը Եռաբլուրում ենք անցկացրել, և առավոտյան ընդամենը նստած էինք այստեղ, երբ ոստիկանները եկան։ Մի կնոջ դեմ 4 ոստիկան էին ուղարկել, որ մեզ բերման ենթարկեն։ Հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել, ոստիկանները քաշքշում էին մեզ, որ հեռացնեին տարածքից»,–ասաց տիկին Գայանեն` հավելելով, որ ժողովրդին արթնանալու կոչ է անում։
Զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ասաց, որ իրենց ոստիկանություն են տարել` պատճառաբանելով, թե չեն ենթարկվել ոստիկանների պահանջին։
«Ոստիկաններն ասում են` մեր պահանջին չեն ենթարկվել, տարածքը չեն ազատել` ինչի ձեր տո՞ւն եմ մտել ես։ Լավ, տղամարդկանց տարաք–տարաք, բա որդեկորույս մայրերին ինչո՞ւ եք տանում։ Եթե զոհվածի ծնողների հետ այսպես են վարվում, մտածում եմ` կարող է տղայիս արտաշիրիմում անեմ ու վերցնեմ, այս երկրից գնամ»,–ասաց Գալեյանը։
Զոհվածներից մեկի մայրն էլ ասաց` ձեռքի վրա քերծվածքներն ունի, քանի որ չորս կողմից ոստիկանները բռնել էին իրեն և տարածքից հեռացնում էին։ Ծնողները նշում են, որ զայրացել են ինչպես ոստիկանների, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի պահվածքից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.