Լին Թրեյսի․ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ-ի, դեսպանության ու իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությանը, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես բարձր եմ գնահատում հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և նրա հանձնառությունը՝ կառուցելու ավելի լավ ապագա», ասված է դեսպանի ուղերձում:
Լին Թրեյսին նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա կատարած հարձակմանը` շնորհավորանքին զուգահեռ ցավակցելով հայ ժողովրդին` վերջին ցավալի կորուստների համար։
«Այս շատ դժվար պահին ես ցավակցությունս եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումներից զոհվածների հարազատներին»,– ասված է ԱՄՆ դեսպանի ուղերձում։
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին սեպտեմբերի 20-ին այցելել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Քրիստինե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ էր հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.