ԵՐԵԿՎԱ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ 1 ՎԻՐԱՎՈՐ ՈՒՆԻ․ ՊՆ-Ն ԼՌՈՒՄ Է
Երեկ երեկոյան ՊՆ-ն հաստատեց սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Ըստ գերատեսչության՝ որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ, ՊՆ-ի փոխանցմամբ, իրադրությունը սահմանին կայուն էր, կրակոցներ չկային:
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Հետքին» փոխանցեց, որ մի քանի անգամ թշնամու կողմից կրակոցներ են արձակվել մինչև լույս գիշերվա ժամը 4-ը։ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բնակիչները Ներքին Հանդում են, սակայն լարվածությունը պահպանվում է։ Բաղդասարյանը հաստատեց «Հետքի» այն տեղեկությունը, որ թշնամու կրակոցներից հայկական կողմը մեկ վիրավոր ունի, սակայն նշեց, որ, իր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հարևան գյուղի՝ Սրաշենի ուղղությամբ։ Խ․ Բաղդասարյանի ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ վիրավորը «Երկրապահ» կամավորականների միությունից է։
«Հետքի» մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ վիրավորը 1967 թ․ ծնված Ժորիկ Մարտիրոսյանն է (Շենգավիթ)։ Վիրավորումը ստացել է ազդրի շրջանում։
ՊՆ-ն որևէ ինֆորմացիա չի հայտնել այս դեպքի մասին։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցին, թե արդյոք հաստատում է, որ երեկվա միջադեպի հետևանքով վիրավոր ունենք, պատասխանեց, թե նախարարությունը հայտնում է հակառակորդի կրակոցից վիրավորման ցանկացած դեպքի մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).