Սուրմալուում կրկին փլուզում է եղել. նախնական տվյալներով` կա 3 տուժած
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14–ի պայթյունից հետո վթարային վիճակում էր, քամու պատճառով կիսով չափ փլուզվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Մեր փրկարարների խումբը ներկա պահին տեղում աշխատում է։ Նախնական տվյալներով` 3 վիրավոր կա»,– ընդգծեց ԱԻՆ խոսնակը։
Նա նշեց, որ փլուզումը տեղի է ունեցել 17։45–ի սահմանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հարցին` արդյոք տարածքը սահմանազատված չէր, որպեսզի ոչ ոք այդ հատված մուտք չգործեր, Կոստանյանը պատասխանեց, որ սեպտեմբերի 2-ին այդ հարցով գրություն են ուղարկել Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, ոստիկանություն և ՀՀ քննչական կոմիտե, մինչ այս պահը, սակայն, պատասխան չկա։
Հավելենք, որ համացանցում արդեն տեսանյութեր են տարածվում այսօրվա փլուզումից։ Դատելով դրանցից մեկից` փլատակների տակ մարդատատար ավտոմեքենա է եղել, որի մեջ, ըստ ականատեսների, փլուզման պահին մարդ չի եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.