Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից. Գլխավոր դատախազը՝ ԵԽ գործընկերներին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին:
Գլխաբվոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը:
Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը ետ քաշելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են Գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-02 19:39
Президент России Владимир Путин разрешил братьям Вардану и Давиду Амарянам, владельцам ЗАО "Балчуг Капитал", выкупить акции "Газпрома", "Роснефти" и других российских компаний у американской банковской группы Goldman Sachs.
-
2025-04-02 19:36
Минобороны Армении опровергло очередную сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-02 19:32
На пленарной сессии Европейского парламента состоялось голосование по ежегодным докладам о внешней и безопасности политике ЕС, а также о политике в сфере обороны и безопасности Евросоюза.
-
2025-04-02 19:30
В миграционное законодательство РФ внесены изменения, согласно которым установлены новые правила въезда для граждан безвизовых стран.