Ալիևը հերթական ագրեսիվ հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ագրեսիվ հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևը, գտնվելով Լաչինում, «Հայաստանին զգուշացրել է սադրանքների չգնալ, այլապես Ադրբեջանը արժանի պատասխան կտա»։
«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրերով խոսել, և թող ոչ մեկի վրա հույս չդնեն։ Կրկին ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մենք օրենքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, մենք պաշտպանում, պաշտպանել և վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ, ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական տրամադրություններ ունի»։ Նա դժգոհել է, որ պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանի սահմանազատման գործընթացը, իսկ հիմա դա ընդամենը ձևական բնույթ է կրում և ոչ մի էական բան, քարտեզների մասին որևէ քննարկում չկա։
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստել է 20-րդ դարի և նախորդ շրջանի քարտեզներ, և դրանց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն սահմանի սահմանազատման ուղղությամբ։ «Եթե Հայաստանն ուզում է մեզ մեղադրել իրենց տարածք ներխուժելու մեջ, դա որևէ հիմք չունի։ Նախ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ ասում են, անդրսահմանային ինժեներական աշխատանք արված կլիներ։ Նրանք կարծում են, որ ամբողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը կմնա իրենց։ Ուստի նրանք ոչինչ չեն արել հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).