Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել
Հայաստանյան MediaHub.am և Yerevan.Today լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել։
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը։
Նշվում է, որ գործողությունները կատարվել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի (ՔՊ խմբակցություն), ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից։
«Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)»,–ասված է գրառման մեջ։
Նշենք, որ ԱԺ–ում սեպտեմբերի 15-ին MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանի և ՔՊ–ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի ընթացքում Պողոսյանը, հունից դուրս գալով, ցանկացել էր հեռախոսով հարվածել Գևորգյանին։
Նույն օրը մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և Yerevan.Today լրատվական կայքի Սյուզի Բադոյանի միջև։ Լրագրողը փորձել էր հարց հնչեցնել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ընդգծել էր, որ չի պատրաստվում պատասխանել իր հարցերին։ Այդ միջադեպերից հետո ՊՊԾ ծառայողները, Ալեն Սիմոնյանի հանձնարարականով, բռնի ուժով դուրս էին հանել լրագրողներին շենքից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.